Անցնել բովանդակությանը

Հոդված 4. Օրենքի 16-րդ հոդվածում՝

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4. Օրենքի 16-րդ հոդվածում՝

1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.

«2.1. Արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված կարող են հրավիրվել ավագանու հեռավար եղանակով նիստեր:».

2) 3-րդ մասը «նիստին ներկա է» բառերից հետո լրացնել «, իսկ սույն հոդվածի 2.1-ին մասով նախատեսված դեպքում նիստին մասնակցելու համար գրանցվել է» բառերով.

3) 4-րդ մասը «նիստին ներկա» բառերից հետո լրացնել «կամ սույն հոդվածի 2.1-ին մասով նախատեսված դեպքում նիստին մասնակցող» բառերով.

4) 5-րդ մասից հանել «, որոնց դիմաց նրանք ստորագրում են» բառերը, իսկ նույն մասի «կնքում» բառը փոխարինել «ստորագրում» բառով.

5) 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Համայնքի ավագանու նիստը շարունակվում է մինչև օրակարգի սպառումը: Նիստը կարող է ընդհատվել ավագանու որոշմամբ կամ սույն օրենքով նախատեսված դեպքերում: Ավագանու նիստերն արձանագրվում են, իսկ սույն հոդվածի 2.1-ին մասով նախատեսված դեպքում՝ նաև տեսաձայնագրվում: Նիստերի արձանագրումը, իսկ սույն հոդվածի 2.1-ին մասով նախատեսված դեպքում նաև տեսաձայնագրումն ապահովում է աշխատակազմի քարտուղարը: Ավագանու նիստերի արձանագրություններն ստորագրում են նիստը վարողը և ավագանու նիստին մասնակցած անդամները: Սույն հոդվածի 2.1-ին մասով նախատեսված դեպքում ավագանու նիստի արձանագրությունն ստորագրում է նիստը վարողը՝ արձանագրությանը կցելով նիստի տեսաձայնագրությունը, իսկ ավագանու անդամները նիստի ընթացքում յուրաքանչյուր հարցի վերաբերյալ արտահայտած իրենց դիրքորոշումը էլեկտրոնային փոստով ներկայացնում են համայնքի աշխատակազմին:».

6) 8-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Սույն հոդվածի 2.1-ին մասով նախատեսված դեպքում հեռավար եղանակով դռնփակ նիստեր կամ քննարկումներ չեն անցկացվում:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։