Հոդված 10. Օրենքի 27-րդ հոդվածում՝
Հոդված 10. Օրենքի 27-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Մինչև համայնքի նորընտիր ղեկավարի` իր պարտականությունների ստանձնումը սույն օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ, 3.1-ին, 3.2-րդ և 4-րդ մասերով նախատեսված որոշումը (արձանագրությունը, հաղորդումը, վկայականը) Հայաստանի Հանրապետության կառավարություն (մարզպետարան) մուտքագրվելուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, Հայաստանի Հանրապետության վարչապետը նշանակում է քաղաքային բնակավայր ընդգրկող, իսկ մարզպետը` բացառապես գյուղական բնակավայրերից բաղկացած համայնքի ղեկավարի պաշտոնակատար: Համայնքի ղեկավարի պաշտոնակատարը պետք է լինի Հայաստանի Հանրապետության քաղաքացի:».
2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Համայնքի ղեկավարի կողմից մեկ ամսից ավելի իր ծառայողական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում մինչև դրա առաջացնող հանգամանքների վերացումը նրա լիազորությունների կատարումը դրվում է համայնքի ղեկավարի տեղակալի վրա, իսկ այդ պաշտոնը թափուր լինելու պարագայում մարզպետը նշանակում է համայնքի ղեկավարի պաշտոնակատար:».
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.2-րդ մասով.
«2.2. Համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնը թափուր լինելու պարագայում համայնքի ղեկավարի կողմից մինչև մեկ ամիս ժամկետով իր ծառայողական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում ավագանու նիստ հրավիրելու և վարելու պարտականությունները դրվում են համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա: Այդ ընթացքում համայնքի ավագանու նիստի օրակարգում չեն կարող ընդգրկվել համայնքի զարգացման ծրագրի, բյուջեի, տարեկան աշխատանքային պլանի նախագծերը, ինչպես նաև ավագանու նիստի ընթացքում չեն կարող ներկայացվել համայնքի ղեկավարի՝ սույն օրենքով նախատեսված հաշվետվությունները:»: