Անցնել բովանդակությանը

Հոդված 13. Օրենքի 31-րդ հոդվածում՝

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 13. Օրենքի 31-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Բազմաբնակավայր համայնքների կազմում ընդգրկված, 500-ից ավելի հաշվառված բնակիչ ունեցող յուրաքանչյուր բնակավայր, բացառությամբ համայնքի կենտրոնի, ունի վարչական ղեկավար:».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1. Բազմաբնակավայր համայնքների կազմում ընդգրկված, 500-ից պակաս հաշվառված բնակիչ ունեցող բնակավայրում վարչական ղեկավար ունենալը կամ բնակավայրի վարչական ղեկավարի լիազորություններից բխող գործառույթների իրականացումը մեկ այլ բնակավայրի վարչական ղեկավարին վերապահելը որոշվում է համայնքի ավագանու կողմից:».

3) 7-րդ մասի «Վարչական ղեկավարի պահպանման» բառերը փոխարինել «Վարչական ղեկավարի նստավայրի պահպանման, իսկ անհրաժեշտության դեպքում նաև վարչական ղեկավարի գործառույթների իրականացման» բառերով.

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ և 9-րդ մասերով.

«8. 1000-ից ավելի հաշվառված բնակիչ ունեցող բնակավայրի վարչական ղեկավարը պետք է ունենա բարձրագույն կրթություն։

9. Համայնքի ղեկավարի որոշմամբ նշանակվում է համապատասխան բնակավայրի վարչական ղեկավարի պարտականությունները ժամանակավորապես կատարող՝ նրա բացակայության ընթացքում:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։