Անցնել բովանդակությանը

Հոդված 5. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասում՝

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-4.4-րդ կետերով.

«4.1) հաստատում է համայնքի տարեկան աշխատանքային պլանը, դրա իրականացման վերաբերյալ հաշվետվությունները.

4.2) համայնքի ղեկավարի առաջարկությամբ որոշում է կայացնում համայնքի կազմում ընդգրկված, 500-ից պակաս հաշվառված բնակիչ ունեցող բնակավայրերում վարչական ղեկավար ունենալու կամ բնակավայրի վարչական ղեկավարի լիազորություններից բխող գործառույթների իրականացումը մեկ այլ բնակավայրի վարչական ղեկավարին վերապահելու մասին.

4.3) համայնքի ղեկավարի առաջարկությամբ հաստատում է համայնքում ճանապարհային երթևեկության կազմակերպման սխեման (համայնքային ենթակայության ճանապարհների մասով).

4.4) որոշում է տեղական ինքնակառավարման մարմինների և վարչական ղեկավարների նստավայրերը.».

2) 14-րդ կետը «որոշում է կայացնում» բառերից հետո լրացնել «կամ կազմում արձանագրություն» բառերով.

3) 21-րդ կետը «դեպքերում» բառից հետո լրացնել «, բացառությամբ այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված դեպքերի» բառերով.

4) 22-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«22) որոշում է կայացնում համայնքային նշանակության փողոցների, պողոտաների, հրապարակների, զբոսայգիների, համայնքային ենթակայության կրթական, մշակութային և այլ կազմակերպությունների անվանակոչման և անվանափոխման վերաբերյալ: Բացառիկ դեպքերում նշանավոր որևէ անհատի անվամբ մինչև նրա մահվան հինգ տարին լրանալն անվանակոչում կամ անվանափոխում կատարելու վերաբերյալ կայացնում է որոշում այդ նպատակով անցկացված հանրային լսումների արդյունքների հիման վրա.»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։