Հոդված 3. Օրենսգրքի 391-րդ հոդվածում՝
Հոդված 3. Օրենսգրքի 391-րդ հոդվածում՝
1) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Դրոշմավորման պարտավորություն կրող անձի կողմից որպես գրավի առարկա գրավառուին հանձնված՝ դրոշմավորման ենթակա չդրոշմավորված ապրանքների՝ մինչև սեփականության իրավունքի՝ օրենսդրությամբ սահմանված կարգով գրավառուին անցնելը դրոշմավորման պարտավորությունը կրում է գրավատուն: Գրավի առարկա հանդիսացող՝ դրոշմավորման ենթակա չդրոշմավորված ապրանքների սեփականության իրավունքը օրենսդրությամբ սահմանված կարգով գրավառուին անցնելու դեպքում դրոշմավորման պարտավորությունը կրում է գրավառուն:».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ մասով.
«7. Սույն գլխի կիրառության իմաստով՝ Հայաստանի Հանրապետությունում դրոշմավորման ենթակա ապրանքներ արտադրող են համարվում նաև դրոշմապիտակներով դրոշմավորված ապրանքները այլ կերպ տարայավորող (փաթեթավորող, շշալցնող) կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը, բացառությամբ սույն մասում նշված դեպքի:
Մանրածախ առևտրի ոլորտում դրոշմապիտակներով դրոշմավորված ապրանքներ օտարող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը դրոշմավորման պարտավորություն չեն կրում, եթե այդ ապրանքների նոր տարայով տարայավորումը (փաթեթավորումը, շշալցումը) կատարվում է օտարման պահին, կամ այդ ապրանքների փաթեթավորումն իրականացվում է կշռող սարքի օգտագործմամբ իրականացվող առևտրային գործարքների ժամանակ:»: