Անցնել բովանդակությանը
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 8. Օրենսգրքի 422-րդ հոդվածում՝

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 8. Օրենսգրքի 422-րդ հոդվածում՝

1) 1-ին մասից հանել «(այդ թվում՝ կորած)» բառերը և նույն մասը «չընդունվելու» բառից հետո լրացնել «կամ կորստի» բառերով, իսկ «վնասված» բառից հետո՝ «(բացառությամբ խոտանված ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների)» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-5-րդ մասերով.

«2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված նախորդ հարկային տարին որոշվում է՝

1) չօգտագործված կամ վնասված ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերադարձը Օրենսգրքի 396-րդ հոդվածի համապատասխանաբար 1-ին և 2-րդ մասերով սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում՝ որպես հարկային մարմնի ղեկավարի կամ նրա լիազորած պաշտոնատար անձի ընդունած վարչական ակտի կազմման ամսաթիվը ներառող հարկային տարվան նախորդող հարկային տարի.

2) Օրենսգրքի 396-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված դեպքերում հարկային մարմնի կողմից հետ չընդունվելու դեպքում՝ որպես հարկային մարմնի կողմից՝ Օրենսգրքի 396-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված վավերապայմաններին համապատասխանության (անհամապատասխանության) մասին որոշման ընդունման ամսաթիվը ներառող հարկային տարվան նախորդող հարկային տարի.

3) ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների կորստի դեպքում՝ որպես ակցիզային դրոշմանիշերը և (կամ) դրոշմապիտակները կորած համարվելու վերաբերյալ հարկ վճարողի դիմումի (գրության) հիման վրա հարուցված՝ հարկային մարմնի ղեկավարի լիազորած ստորաբաժանման ղեկավարի ընդունած վարչական ակտի կազմման ամսաթիվը ներառող հարկային տարվան նախորդող հարկային տարի:

3. Նախորդ հարկային տարվա ընթացքում հարկ վճարողի կողմից ակցիզային դրոշմանիշեր և (կամ) դրոշմապիտակներ ստացված չլինելու դեպքում, ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերադարձը սահմանված ժամկետներից ուշացնելու կամ հարկային մարմնի կողմից հետ չընդունվելու կամ դրանց կորստի դեպքում տուգանքը հաշվարկվում է յուրաքանչյուր ակցիզային դրոշմանիշի և (կամ) դրոշմապիտակի համար՝ 50 դրամ:

4. Անկախ սույն հոդվածի դրույթներից՝ մինչև սույն հոդվածով սահմանված դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերադարձը սահմանված ժամկետներից ուշացնելու համար «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթներին համապատասխան հարուցված վարչական վարույթի շրջանակներում հարկային մարմնի ղեկավարի կամ նրա լիազորած պաշտոնատար անձի վարչական ակտի ընդունումը սահմանված ժամկետում չվերադարձված՝ չօգտագործված ակցիզային դրոշմանիշերը և (կամ) դրոշմապիտակները վերադարձնելու և հարկային մարմնի կողմից դրանց հետընդունման ակտը վարույթ իրականացնող մարմին ներկայացվելու դեպքում դրանց մասով յուրաքանչյուր ակցիզային դրոշմանիշի և (կամ) դրոշմապիտակի համար հաշվարկվում և գանձվում է տուգանք 100 դրամի չափով, բայց ոչ ավելի, քան 100 հազար դրամ:

5. Սույն գլխի իմաստով՝ խոտանված են համարվում դրոշմավորման ընթացքում վնասված ակցիզային դրոշմանիշերը և (կամ) դրոշմապիտակները, որոնց քանակը չի գերազանցում Օրենսգրքի 393-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան ներկայացված վերջին հաշվետվությունում նշված՝ օգտագործված դրոշմապիտակների քանակի 0,5 տոկոսը:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։