Հոդված 5. Օրենսգրքի 394-րդ հոդվածում՝
Հոդված 5. Օրենսգրքի 394-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Սույն մասի կիրառման առումով դրոշմավորումը կատարվում է Հայաստանի Հանրապետության տարածքում արտադրված կամ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված՝ շշալցված կամ ցանկացած այլ կերպ տարայավորված (փաթեթավորված) դրոշմավորման ենթակա ապրանքի միավորի վրա, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասի երկրորդ պարբերությամբ նշված դեպքի:».
2) 2-րդ և 3-րդ մասերը «դրոշմավորումը և» բառերից հետո, իսկ 7-րդ մասը «որոնց գծով» բառերից հետո լրացնել «ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման էլեկտրոնային համակարգի միջոցով» բառերով: