Հոդված 9. Օրենսգրքի 423-րդ հոդվածում՝
Հոդված 9. Օրենսգրքի 423-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը «վնասված» բառից հետո լրացնել «կամ խոտանված կամ դրոշմավորման ոչ ենթակա ապրանքի վրա փակցված և ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման էլեկտրոնային համակարգի միջոցով էլեկտրոնային եղանակով գրանցված» բառերով.
2) 2-րդ մասի «390-րդ հոդվածում նշված` պիտանիության (պահպանման) ժամկետ ունեցող ապրանքները պիտանիության (պահպանման) ժամկետի ընթացքում չօտարվելու և այդ ժամկետի ավարտից հետո Կառավարության սահմանած կարգով դուրս գրվելու դեպքում այդ ապրանքների վրա փակցված» բառերը փոխարինել «389-րդ և 390-րդ հոդվածներում նշված ապրանքները Կառավարության սահմանած կարգով դուրս գրվելու դեպքում այդ ապրանքների վրա փակցված ակցիզային դրոշմանիշերի և» բառերով.
3) 3-րդ մասի «1-ին և 2-րդ» բառերը փոխարինել «1-ին, 2-րդ և 4-րդ» բառերով.
4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով.
«4. Օրենսգրքին համապատասխան դրոշմավորման պարտավորություն կրող հարկ վճարողների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանվող ապրանքների, ինչպես նաև անմաքս առևտրի խանութում վաճառքի համար նախատեսված ապրանքների դրոշմավորման դեպքում դրոշմավորման պարտավորություն կրող հարկ վճարողից՝ որպես փոխհատուցում, գանձվում են այդ դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների տպագրության համար հարկային մարմնի կատարած ծախսերը, եթե այդ ապրանքների մաքսային հայտարարագրում (Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ արտահանելու դեպքում՝ տարանցման մաքսային հայտարարագրում) նշված են դրոշմանիշերի (դրոշմապիտակների) թիվը, սերիաները, հերթական համարները (այդ թվում՝ միջակայքերով) և դրանց ստացման հաշիվ-վավերագրի համարն ու ամսաթիվը:»: