Անցնել բովանդակությանը

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐՈՎ ՉԿԱՆՈՆԱԿԱՐԳՎՈՂ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԻ ԵՎ ՏՎՅԱԼ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայնագիրընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1

1. Սույն Համաձայնագրով սահմանվում են Միության շրջանակներում այն արտադրանքի շրջանառության կարգը և անվտանգության ապահովման կանոնները, որը ընդգրկված չէ արտադրանքի միասնական ցանկում, որի նկատմամբ Միության շրջանակներում սահմանվում են պարտադիր պահանջներ (այսուհետ՝ միասնական ցանկ), ինչպես նաև այն արտադրանքի շրջանառության կարգը և անվտանգության ապահովման կանոնները, որը ընդգրկված է միասնական ցանկում, որի մասով, սակայն, Միության տեխնիկական կանոնակարգեր չեն ընդունվել կամ ուժի մեջ չեն մտել՝ բացառությամբ սույն հոդվածի 2-րդ կետում նշված արտադրանքի։

2. Սույն Համաձայնագրի դրույթները չեն կիրառվում ստորև նշվածների նկատմամբ.

ա) պաշտպանության և անվտանգության շահերի ապահովման համար, այդ թվում` պետական պաշտպանական պատվերով մատակարարվող, պաշտպանական արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների), պետական գաղտնիք (պետական գաղտնիքներ) կազմող կամ անդամ պետությունների օրենսդրության համապատասխան պահպանվող, սահմանափակ հասանելիություն ունեցող այլ տեղեկատվության շարքին դասվող տեղեկությունների պաշտպանության նպատակներով օգտագործվող արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների), այն արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների), որի վերաբերյալ տեղեկությունները պետական գաղտնիք (պետական գաղտնիքներ) են կազմում, այն արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) և օբյեկտների, որոնց համար սահմանվում են ատոմային էներգիայի օգտագործման ոլորտում անվտանգության ապահովման հետ կապված պահանջներ, ինչպես նաև նշված արտադրանքի և օբյեկտների նախագծման (ներառյալ հետազննությունը), կառուցման, մոնտաժման, կարգաբերման, շահագործման, պահման, փոխադրման, իրացման, ուտիլիզացման, թաղման գործընթացների,

բ) օգտագործված արտադրանքի,

գ) դեղամիջոցների,

դ) բժշկական ապրանքների (բժշկական նշանակության ապրանքների և բժշկական տեխնիկայի)։

3. Սույն Համաձայնագիրը չի տարածվում սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցների կիրառման հետ կապված իրավահարաբերությունների վրա։

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։