Գլուխ 3 · ՍՆԴԻԿԻ ԳՈՐԾԱԾՈՒԹՅՈՒՆԸ, ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ, ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ ԵՎ ՍՆԴԻԿԻ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 11. Սնդիկի գործածության մեջ ներգրավված անհատ ձեռնարկատերերի և իրավաբանական անձանց իրավունքները և պարտականությունները
Հոդված 11. Սնդիկի գործածության մեջ ներգրավված անհատ ձեռնարկատերերի և իրավաբանական անձանց իրավունքները և պարտականությունները
1. Սնդիկի գործածության մեջ ներգրավված անհատ ձեռնարկատերերը և իրավաբանական անձինք իրավունք ունեն, սույն օրենքին և Կառավարության սահմանած կարգին համապատասխան, Հայաստանի Հանրապետություն ներմուծելու և Հայաստանի Հանրապետությունից արտահանելու սնդիկ:
2. Սնդիկի գործածության մեջ ներգրավված անհատ ձեռնարկատերերը և իրավաբանական անձինք պարտավոր են Հայաստանի Հանրապետություն սնդիկ ներմուծելիս և Հայաստանի Հանրապետությունից սնդիկ արտահանելիս պահպանել սույն օրենքով սահմանված սահմանափակումները և ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջները։