Գլուխ 3 · ՍՆԴԻԿԻ ԳՈՐԾԱԾՈՒԹՅՈՒՆԸ, ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ, ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ ԵՎ ՍՆԴԻԿԻ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 7. Սնդիկի ուսումնասիրության և արդյունահանման հետ կապված հարաբերությունների կարգավորումը
Հոդված 7. Սնդիկի ուսումնասիրության և արդյունահանման հետ կապված հարաբերությունների կարգավորումը
1. Հայաստանի Հանրապետությունում սնդիկի՝ որպես օգտակար հանածոյի (բացառությամբ այն դեպքերի, երբ սնդիկը հիմնական արդյունահանվող օգտակար հանածո չէ) ուսումնասիրության և արդյունահանման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքով: