Հոդված 8. Հայաստանի Հանրապետությունից սնդիկի արտահանումը
Հոդված 8. Հայաստանի Հանրապետությունից սնդիկի արտահանումը
1. Հայաստանի Հանրապետությունից սնդիկի արտահանումն արգելվում է, բացառությամբ՝
1) Կողմ հանդիսացող երկիր արտահանման դեպքերի, եթե ներմուծող Կողմը լիազոր մարմնին տրամադրել է գրավոր համաձայնություն առ այն, որ սնդիկն օգտագործելու է Կոնվենցիայով ներմուծող Կողմին թույլատրված եղանակով կամ էկոլոգիապես անվտանգ ժամանակավոր պահպանման նպատակով.
2) Կողմ չհանդիսացող երկիր արտահանման դեպքերի, եթե ներմուծող երկիրը տրամադրել է գրավոր համաձայնություն, ինչպես նաև հավաստագիր առ այն, որ ձեռնարկվել են միջոցներ մարդու առողջության և շրջակա միջավայրի պահպանության ապահովման համար, և այդ սնդիկն օգտագործվելու է միայն այն եղանակով, որը Կոնվենցիայով թույլատրված է Կողմ հանդիսացող երկրներին կամ ներմուծվելու է էկոլոգիապես անվտանգ ժամանակավոր պահպանման նպատակով։