Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան և նպատակը
Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան և նպատակը
Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում սնդիկի, սնդիկի միացությունների, սնդիկային թափոնների և սնդիկի հավելիչով արտադրանքի գործածության հետ կապված հարաբերությունները, որի նպատակը մարդու առողջության և շրջակա միջավայրի պահպանությունն է սնդիկի և սնդիկի միացությունների մարդածին արտանետումներից և արտազատումներից: