Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 2. Օրենքի կարգավորման ոլորտը և սահմանափակումները
Հոդված 2. Օրենքի կարգավորման ոլորտը և սահմանափակումները
1. Սույն օրենքի գործողությունը տարածվում է սնդիկի, սնդիկի միացությունների, սնդիկային թափոնների և սնդիկի հավելիչով արտադրանքի գործածության վրա:
2. Սույն օրենքի գործողությունը չի տարածվում`
1) լաբորատոր հետազոտություններում կամ որպես էտալոնային ստանդարտ օգտագործվող սնդիկի կամ սնդիկի միացությունների վրա.
2) սնդիկի կամ սնդիկի միացությունների բնական հետքային քանակների վրա, որոնք առկա են հանքաքարերում և այնպիսի արտադրանքներում, ինչպիսիք են ոչ սնդիկային մետաղները, հանքանյութերը, այդ թվում` ածուխը կամ այդ նյութերից առաջացող արտադրանքը և ոչ կանխամտածված հետքային քանակները քիմիական արտադրանքում: