Անցնել բովանդակությանը
Գլուխ 2 · ՍՆԴԻԿԻ, ՍՆԴԻԿԻ ՄԻԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՍՆԴԻԿԱՅԻՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԵՎ ՍՆԴԻԿԻ ՀԱՎԵԼԻՉՈՎ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԷԿՈԼՈԳԻԱՊԵՍ ԱՆՎՏԱՆԳ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 4. Կառավարության լիազորությունները սնդիկի, սնդիկի միացությունների, սնդիկային թափոնների և սնդիկի հավելիչով արտադրանքի էկոլոգիապես անվտանգ կառավարման պայմանների ապահովման ոլորտում

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4. Կառավարության լիազորությունները սնդիկի, սնդիկի միացությունների, սնդիկային թափոնների և սնդիկի հավելիչով արտադրանքի էկոլոգիապես անվտանգ կառավարման պայմանների ապահովման ոլորտում

1. Սնդիկի, սնդիկի միացությունների, սնդիկային թափոնների և սնդիկի հավելիչով արտադրանքի էկոլոգիապես անվտանգ կառավարման պայմանների ապահովման ոլորտում Կառավարության լիազորություններն են՝

1) Հայաստանի Հանրապետությունից արտահանման և Հայաստանի Հանրապետություն ներմուծման համար արգելված սնդիկի հավելիչով արտադրանքի ցանկի սահմանումը.

2) Հայաստանի Հանրապետությունից սնդիկի արտահանման կարգի սահմանումը.

3) Հայաստանի Հանրապետություն սնդիկի ներմուծման կարգի սահմանումը.

4) սնդիկով կամ սնդիկի միացություններով աղտոտված վայրերը հայտնաբերելու և դրանք գնահատելու ռազմավարության հաստատումը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։