Անցնել բովանդակությանը

Հոդված 14

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 14

1. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Կողմերի կողմից դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին վերջին գրավոր ծանուցումը դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից:

2. Սույն Համաձայնագիրը կգործի հինգ տարի ժամկետով, և սույն Համաձայնագրի գործողության ժամկետը ինքնաբերաբար կերկարաձգվի հաջորդ հնգամյա ժամանակահատվածներով, եթե Կողմերից որևէ մեկը Համաձայնագրի գործողության ժամկետը լրանալուց առնվազն վեց ամիս առաջ դիվանագիտական ուղիներով մյուս Կողմին չծանուցի Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:

3. Սույն Համաձայնագրի գործողության դադարեցումը չի ազդի սույն Համաձայնագրի շրջանակներում նախաձեռնված և Համաձայնագրի դադարեցման պահին դեռևս չավարտված ցանկացած գործողության վրա:

Կատարված է Հանոյ քաղաքում 2019 թվականի հուլիսի 5-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը՝ հայերեն, վիետնամերեն և անգլերեն։ Բոլոր տեքստերը հավասարազոր են։ Յուրաքանչյուր Կողմին կտրվի մեկ օրինակ:

Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման ժամանակ ծագած տարաձայնությունների դեպքում կգերակայի անգլերեն տեքստը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։