Հոդված 6
Հոդված 6
Կողմերը, իրենց ֆինանսական հնարավորությունների սահմաններում և ազգային օրենսդրության համաձայն, կտրամադրեն կրթաթոշակներ մյուս Կողմի ուսումնական և հետազոտական հաստատությունների աշակերտներին, ուսանողներին, դասավանդող անձնակազմին, դասախոսներին և հետազոտողներին: Այդ նպատակով, տարվա կտրվածքով, յուրաքանչյուր Կողմ մյուս Կողմին կառաջարկի կրթաթոշակային 5 տեղ ուսանողների, դասավանդող անձնակազմի, դասախոսների և հետազոտողների համար՝ իր պետությունում բակալավրի, մագիստրոսի, դոկտորանտուրայի և ինտերնատուրայի ծրագրերով ուսում ստանալու նպատակով: Ուղարկող Կողմը կամ մասնակիցը կվճարի հետադարձ ավիատոմսի արժեքը, իսկ ընդունող Կողմը մասնակիցներին կառաջարկի ուսման վարձավճարից ազատում, ամսական կրթաթոշակ և բժշկական ապահովագրություն յուրաքանչյուր Կողմի Կառավարության կողմից տրվող կրթաթոշակի գումարի սահմաններում (ներառյալ, անհրաժեշտության դեպքում, մեկ տարվա տևողությամբ լեզվի վերապատրաստում):