Հոդված 5
Հոդված 5
1. Կողմերը կխրախուսեն համատեղ հետազոտական նախագծերի մշակումն ու իրականացումը՝ գիտական համագործակցությունը զարգացնելու և ընդլայնելու նպատակով, ինչպես նաև կփոխանակեն գիտության ու հետազոտական և փորձագիտական զարգացման ոլորտներում տեղեկատվություն:
2. Գիտության և տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության հստակ ժամկետները և ֆինանսական պայմանները կկարգավորվեն Կողմերի շահագրգիռ հաստատությունների և կազմակերպությունների միջև՝ համապատասխան համաձայնագրերով: