Հոդված 10
Հոդված 10
1. Կողմերը կիրականացնեն համապատասխան տեղեկատվության փոխանակում՝ իրենց հաստատությունների կողմից տրվող որակավորումների համարժեքությունը սահմանելու նպատակով, ինչպես նաև կաջակցեն դրանց փոխադարձաբար ճանաչմանը:
2. Կողմերը կխրախուսեն խորհրդակցություններն ու ուղիղ համագործակցությունը Կողմերի հաստատությունների կողմից տրված որակավորումների ճանաչման գործընթացում ներգրավված իրավասու հաստատությունների միջև՝ առանձին որակավորումների փոխադարձաբար ճանաչման համաձայնագրեր ստորագրելու նպատակով: