Հոդված 8
Հոդված 8
Կողմերը իրենց ֆինանսական հնարավորությունների սահմաններում միմյանց կխրախուսեն և կաջակցեն բարձրագույն ուսումնական և հետազոտական, կրթական հաստատություններում իրենց պաշտոնական լեզվի, գրականության, պատմության և մշակույթի ուսումնասիրմանը և դասավանդմանը, ինչպես նաև կաջակցեն աշակերտների, ուսանողների, դասավանդող անձնակազմի, դասախոսների և հետազոտողների, ինչպես նաև մեթոդաբանական ձեռնարկների և դասագրքերի փոխանակմանը: