Հոդված 16. Բժշկական օգնության և սպասարկման իրականացումը առանց մարդու համաձայնության
Հոդված 16. Բժշկական օգնության և սպասարկման իրականացումը առանց մարդու համաձայնության
«Առանց մարդու կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնության թույլատրվում է իրականացնել բժշկական օգնություն և սպասարկում մարդու կյանքին սպառնացող վտանգի, ինչպես նաև շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների դեպքերում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով»:
Գ. Վարչական ընթացակարգ
60. Համաձայն այդ ժամանակ գործող Վարչական դատավարության 3-րդ հոդվածի 1-ին մասի՝ յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ սույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ (այսուհետ՝ Սահմանադրություն), միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները։
61. «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի համապատասխան դրույթներում ամրագրված է հետևյալը.