Անցնել բովանդակությանը

Հոդված 18. Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողները և նրանց իրավունքները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 18. Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողները և նրանց իրավունքները

«Հայաստանի Հանրապետությունում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողներն իրավունք ունեն ցուցաբերել համապատասխան բժշկական օգնություն և սպասարկում ընտրված տեսակների շրջանակներում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզիա ստանալու դեպքում:

Բժշկական գործունեությամբ զբաղվելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետությունում համապատասխան կրթություն, մասնագիտացում ստացած, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բժշկական գործունեության որոշակի տեսակներով զբաղվելու լիցենզիա ստացած անձինք:

Այլ պետություններում բժշկական կրթություն ստացած անձանց թույլատրվում է Հայաստանի Հանրապետությունում իրականացնել բժշկական գործունեություն՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով՝ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի համաձայն:

Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրավունք ունեն՝... ապահովագրել իրենց մասնագիտական գործունեությունը:»

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։