Անցնել բովանդակությանը

Հոդված 19. Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների պարտականությունները և պատասխանատվությունը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 19. Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների պարտականությունները և պատասխանատվությունը

«Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողները պարտավոր են՝ ... ապահովել ցուցաբերվող բժշկական օգնության և սպասարկման քանակական ու որակական բնութագրիչների համապատասխանությունը սահմանված չափանիշներին ...

Իրենց մեղքով մարդու առողջությանը հասցրած վնասի համար, ..., բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողները, ապօրինի բժշկական գործունեությամբ զբաղվող անձինք պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով»:

3. Քաղաքացիական օրենսգիրք

49. Քաղաքացիական օրենսգրքի՝ տվյալ ժամանակահատվածում գործող համապատասխան դրույթներով նախատեսվում է հետևյալը:

50. Համաձայն 17-րդ հոդվածի 1-ին մասի՝ անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով։

Վնասներ են իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ), ինչպես նաև ոչ նյութական վնասը (17-րդ հոդվածի 2-րդ մաս):

Համաձայն 17-րդ հոդվածի 4-րդ մասի՝ ոչ նյութական վնասը ենթակա է հատուցման միայն Քաղաքացիական օրենսգրքով նախատեսված դեպքերում (տե՛ս ստորև 52-րդ և 57-րդ պարբերությունները)։

51. 129-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսվում է, որ պետական մարմինները կարող են Հայաստանի Հանրապետության անունից իրենց իրավասության շրջանակներում հանդես գալ դատարանում:

52. 162.1 հոդվածի 2-րդ մասով նախատեսվում է, որ անձը, իսկ նրա մահվան կամ անգործունակության դեպքում նրա ամուսինը, ծնողը, որդեգրողը, երեխան, որդեգրվածը, խնամակալը, հոգաբարձուն իրավունք ունեն դատական կարգով պահանջելու պատճառված ոչ նյութական վնասի հատուցում, եթե քրեական հետապնդման մարմինը կամ դատարանը հաստատել է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի որոշման, գործողության կամ անգործության հետևանքով խախտվել են, inter alia, այդ անձի՝ անձնական կյանքը հարգելու իրավունքը։

53. 332-րդ հոդվածով հայցային վաղեմության ընդհանուր ժամկետը սահմանվում է երեք տարին։

54. 344-րդ հոդվածով սահմանվում է այն քաղաքացիական պահանջների տեսակների ցանկը, որոնց վրա չի տարածվում հայցային վաղեմությունը։ Այդ ցանկը ներառում է քաղաքացու կյանքին կամ առողջությանը պատճառված վնասը հատուցելու պահանջները։ Սակայն նման վնասի հատուցման իրավունքի ծագման պահից երեք տարի անցնելուց հետո ներկայացված պահանջներն անցյալ ժամանակի համար բավարարվում են ոչ ավելի, քան հայցի ներկայացմանը նախորդած երեք տարիների համար։

55. 1058-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսվում է, որ քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից: Վնասի հատուցման պարտականությունն օրենքով կարող է դրվել վնաս չպատճառած անձի վրա: Վնաս պատճառած անձն ազատվում է այն հատուցելուց, եթե ապացուցում է, որ վնասն իր մեղքով չի պատճառվել (1058-րդ հոդվածի 2-րդ մաս):

56. 1062-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված է, որ իրավաբանական անձը կամ քաղաքացին հատուցում է իր աշխատողի կողմից աշխատանքային (ծառայողական, պաշտոնեական) պարտականությունները կատարելիս պատճառված վնասը:

57. 1087.2 հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով նախատեսվում է, որ հիմնարար իրավունքների խախտման հետևանքով պատճառված ոչ նյութական վնասը ենթակա է հատուցման՝ անկախ վնաս պատճառելիս պաշտոնատար անձի մեղքի առկայությունից: Ոչ նյութական վնասը հատուցվում է պետական բյուջեի միջոցների հաշվին: Եթե սույն օրենսգրքի 162.1 հոդվածով (տե՛ս վերևում 52-րդ պարբերությունը) սահմանված հիմնարար իրավունքը խախտվել է տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի կողմից, ապա ոչ նյութական վնասը հատուցվում է համապատասխան համայնքային բյուջեի միջոցների հաշվին:

Անձնական կյանքի իրավունքը խախտելու հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի հատուցման չափը չի կարող գերազանցել նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը (1087.2 հոդվածի 7-րդ մասի 2-րդ կետ)։ Ոչ նյութական վնասի հատուցման չափը բացառիկ դեպքերում կարող է գերազանցել սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված առավելագույն սահմանը, եթե պատճառված վնասի արդյունքում առաջացել են ծանր հետևանքներ (1087.2 հոդվածի 8-րդ մաս):

Ոչ նյութական վնասի հատուցման պահանջը դատարան կարող է ներկայացվել սույն օրենսգրքի 162.1 հոդվածով (տե՛ս վերևում 52-րդ պարբերությունը) սահմանված իրավունքների խախտումը հաստատելու պահանջի հետ՝ խախտման մասին անձին հայտնի դառնալու պահից մեկ տարվա ընթացքում, ինչպես նաև տվյալ իրավունքի խախտումը հաստատող դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում: Քրեական հետապնդման մարմնի կողմից խախտումը հաստատվելու դեպքում ոչ նյութական վնասի հատուցման պահանջը կարող է ներկայացվել դրա մասին անձին հայտնի դառնալու պահից ոչ շուտ, քան երկու ամսվա, բայց ոչ ուշ, քան մեկ տարվա ընթացքում (1087.2 հոդվածի 9-րդ մաս):

58. 2014 թվականի նոյեմբերի 1-ից 17-րդ հոդվածի 2-րդ մասում (տե՛ս վերևում 50-րդ պարբերությունը) քաղաքացիական վնասի տեսակների ցանկում ներառվել է ոչ նյութական վնասը, որի հատուցումը կարող է պահանջվել քաղաքացիական վարույթի շրջանակներում:

Արդյունքում Քաղաքացիական օրենսգիրքը լրացվել է նոր 162.1 և 1087.2 հոդվածներով (տես վերևում 52-րդ և 57-րդ պարբերությունները), որոնք կարգավորում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված որոշ իրավունքների խախտման համար պետությունից ոչ նյութական վնասի հատուցում պահանջելու կարգը։

Մինչև 2015 թվականի դեկտեմբերի 30-ին հետագա փոփոխությունները կատարվելը (ուժի մեջ են 2016 թվականի հունվարի 1-ից) ոչ նյութական վնասի հատուցում կարող էր պահանջվել պետությունից, եթե դատական որոշմամբ հաստատվել էր, որ անձի՝ Կոնվենցիայի 2-րդ, 3-րդ և 5-րդ հոդվածներով երաշխավորված իրավունքները խախտվել են, ինչպես նաև սխալ դատապարտման դեպքերում: 2016 թվականի հունվարի 1-ին ուժի մեջ մտած փոփոխությունների արդյունքում ոչ նյութական վնասի հատուցում կարող էր պահանջվել պետությունից մի շարք այլ իրավունքների, այդ թվում՝ Կոնվենցիայի 8-րդ հոդվածով երաշխավորված իրավունքների խախտում հայտնաբերվելու դեպքում։

Բ. Իրազեկված համաձայնություն

59. Բժշկական օգնության մասին օրենքի՝ տվյալ ժամանակահատվածում գործող համապատասխան դրույթներն ունեն հետևյալ բովանդակությունը.

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։