Հոդված 14. Օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասում՝
Հոդված 14. Օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասում՝
1) «9-րդ հոդվածի 2-րդ» բառերը փոխարինել «9-րդ հոդվածի 1-ին» բառերով, իսկ «կենսաթոշակ նշանակելիս սույն օրենքի 12-րդ հոդվածով սահմանված աշխատանքային ստաժի առկայության դեպքում աշխատանքային ստաժում հաշվառվում են նաև» բառերը՝ «կենսաթոշակի դեպքում՝ սույն օրենքի 12-րդ հոդվածով սահմանված աշխատանքային ստաժի առկայության դեպքում աշխատանքային ստաժում հաշվառվում են նաև մինչև տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքն ընկած՝ այլ գործունեության ժամանակահատվածները» բառերով․
2) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) ծնողներից (որդեգրողներից, խնամակալներից) մեկի՝ հաշմանդամ երեխային մինչև նրա 18 տարին լրանալը խնամելու ժամանակահատվածը.».
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին կետով.
«2.1) խնամակալ ճանաչված անձի՝ առաջին խմբի հաշմանդամին խնամելու ժամանակահատվածը՝ տասը տարուց ոչ ավելի.».
4) 4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել: