Հոդված 21. Օրենքի 41-րդ հոդվածում՝
Հոդված 21. Օրենքի 41-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի 3-րդ կետը «կորցնելու» բառից հետո լրացնել «կամ կերակրողի (որի զոհվելու (մահանալու) դեպքում նշանակվել է կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ) զոհվելու (մահանալու) հիմքով «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի համաձայն հատուցման գումար վճարելու (շահառու հանդիսանալու)» բառերով.
2) 1-ին մասի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4) սույն օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով, 13-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ, 5-րդ, 5.1-ին կետերով և այդ կետերում նշված անձանց՝ 22-րդ հոդվածով սահմանված կարգով կենսաթոշակ նշանակելուց հետո կենսաթոշակառուի աշխատելու դեպքում.».
3) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին կետով.
«4.1) սույն օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ և 5.1-ին կետերով և այդ կետերում նշված անձանց՝ 22-րդ հոդվածով սահմանված կարգով կենսաթոշակ նշանակելուց հետո մահացած (զոհված) կերակրողի 14 տարին չլրացած երեխայի, եղբոր, քրոջ կամ թոռան խնամքով զբաղված անձի՝ Հայաստանի Հանրապետության բնակության վայրի (հասցեի)՝ նրանց հետ համատեղ հաշվառումից դուրս գալու դեպքում.».
4) 1-ին մասի 5-րդ կետը «անցնելու,» բառից հետո լրացնել «բացառությամբ զորահավաքային զինվորական ծառայության ներգրավվելու կամ վարժական հավաքի կանչվելու դեպքերի,» բառերով.
5) 1-ին մասի 6-րդ կետը «իրավունքը դադարելու» բառերից հետո լրացնել «կամ Հայաստանի Հանրապետության բնակության վայրի (հասցեի) հաշվառումից դուրս գալու» բառերով.
6) 1-ին մասի 8-րդ կետից հանել «և մեկամսյա ժամկետում չհաշվառվելու» բառերը.
7) 1-ին մասի 9-րդ կետը «դեպքում» բառից հետո լրացնել «, եթե այդ միջազգային պայմանագրով այլ բան նախատեսված չէ» բառերով.
8) 1-ին մասի 11-րդ կետը «կենսաթոշակի գործերն ուղարկելու դեպքում» բառերից հետո լրացնել «, եթե այդ միջազգային պայմանագրով այլ բան նախատեսված չէ» բառերով.
9) 3-րդ մասի 3-րդ կետի «ա» ենթակետի «օրվանից» բառը փոխարինել «ամսվանից հետո՝ երեք ամսվա ընթացքում, գրավոր դիմելու և անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացնելու դեպքում՝ կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, իսկ այդ ժամկետից հետո դիմելու դեպքում՝ գրավոր դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից» բառերով.
10) 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին և 3.2-րդ կետերով.
«3.1) սույն օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ, 5-րդ և 5.1-ին կետերով, այդ կետերում նշված անձանց՝ 22-րդ հոդվածով սահմանված կարգով նշանակված կենսաթոշակն ստանալու իրավունքը սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում նշված հիմքով դադարեցված լինելու դեպքում՝ աշխատանքից ազատվելու ամսվանից հետո՝ երեք ամսվա ընթացքում, գրավոր դիմելու և անհրաժեշտ փաստաթուղթ ներկայացնելու դեպքում՝ ազատվելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, իսկ այդ ժամկետը լրանալուց հետո գրավոր դիմելու դեպքում՝ գրավոր դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից.
3.2) սույն հոդվածի 1-ին մասի 4.1-ին կետում նշված հիմքով դադարեցված լինելու դեպքում՝ անձի՝ մահացած (զոհված) կերակրողի 14 տարին չլրացած երեխայի, եղբոր, քրոջ կամ թոռան հետ Հայաստանի Հանրապետության բնակության վայրի (հասցեի) համատեղ հաշվառումից դուրս գալու ամսվանից հետո՝ երեք ամսվա ընթացքում, կրկին Հայաստանի Հանրապետության բնակության վայրի հասցեով համատեղ հաշվառվելու և գրավոր դիմելու դեպքում՝ կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու օրվանից, իսկ նշված ժամկետից հետո հաշվառվելու դեպքում՝ գրավոր դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից.».
11) 3-րդ մասի 5-րդ կետի «լրանալուց» բառը փոխարինել «լրանալու ամսվանից» բառերով, իսկ «օրվանից» բառը՝ «ամսվան հաջորդող ամսվա 1-ից, իսկ այդ ժամկետից հետո փաստաթուղթը ներկայացնելու դեպքում՝ գրավոր դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից» բառերով.
12) 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին կետով.
«5.1) օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի՝ Հայաստանի Հանրապետության բնակության վայրի (հասցեի) հաշվառումից դուրս գալու ամսվանից հետո՝ երեք ամսվա ընթացքում, կրկին Հայաստանի Հանրապետության բնակության վայրի հասցեով հաշվառվելու և գրավոր դիմելու դեպքում՝ հաշվառվելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, իսկ այդ ժամկետից հետո հաշվառվելու դեպքում՝ գրավոր դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից.».
13) 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-ին և 6.2-րդ կետերով.
«6.1) սույն հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով նախատեսված հիմքով կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, Հայաստանի Հանրապետության երկքաղաքացու՝ կրկին Հայաստանի Հանրապետության բնակության վայրի հասցեով հաշվառվելու և գրավոր դիմելու դեպքում՝ հաշվառվելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, իսկ այդ ժամկետից հետո հաշվառվելու դեպքում՝ գրավոր դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից.
6.2) կենսաթոշակ ստանալու իրավունքը «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի համաձայն հատուցման գումար վճարելու (շահառու հանդիսանալու) հիմքով դադարեցված լինելու դեպքում՝ հատուցման գումար վճարելը դադարեցնելու օրվանից, եթե այդ մասին տեղեկանքը և գրավոր դիմումը ներկայացվում են այդ օրվանից հետո՝ վեց ամսվա ընթացքում, իսկ այդ ժամկետից հետո դիմելու դեպքում՝ գրավոր դիմելու օրվանից.».
14) 3.3-րդ մասը «ստացված կենսաթոշակի գործի» բառերից հետո լրացնել «(դիմումի)» բառով, իսկ «հիման վրա կենսաթոշակ նշանակելիս» բառերից հետո՝ «կենսաթոշակի իրավունքը չի վերանայվում, իսկ կենսաթոշակի» բառերով.
15) 4-րդ մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) կենսաթոշակ ստանալու իրավունքը սույն հոդվածի 3-րդ մասի 1-3-րդ և 5-7-րդ կետերի հիման վրա վերականգնվելու կամ կենսաթոշակ վճարելը սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 2.1-ին և 2.2-րդ կետերի հիման վրա դադարեցված լինելու դեպքում՝ դիմելու (անհրաժեշտ փաստաթղթերը և տեղեկատվությունն ստացվելու) ամսվան հաջորդող ամսվա 1-ից, եթե կենսաթոշակառուն, իսկ 14 տարեկան չդարձած անչափահաս կենսաթոշակառուի կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուի դեպքում (եթե կենսաթոշակառուն գտնվում է Հայաստանի Հանրապետությունում)՝ նրա օրինական ներկայացուցիչը (ծնողը, որդեգրողը կամ խնամակալը) գրավոր դիմումը և անհրաժեշտ մյուս փաստաթղթերը ներկայացնում է անձամբ.».
16) 4-րդ մասի 2-րդ կետից հանել «3-րդ մասի 3-րդ կետի «ա» ենթակետի հիման վրա վերականգնվելու դեպքում՝ անձի տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, իսկ» բառերը: