Հոդված 15. Օրենքի 32-րդ հոդվածում՝
Հոդված 15. Օրենքի 32-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Մինչև 1992 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածի համար աշխատանքային ստաժը հաստատող հիմնական փաստաթուղթն աշխատանքային գրքույկն է կամ Կառավարության սահմանած այլ փաստաթուղթ:».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին և 1.2-րդ մասերով.
«1.1. 1992 թվականի հունվարի 1-ից մինչև 2013 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածի համար աշխատանքային ստաժը հաստատող հիմնական փաստաթուղթը՝
1) աշխատանքային գրքույկն է կամ Կառավարության սահմանած այլ փաստաթուղթ և
2) սոցիալական վճարներ կատարելը կամ աշխատավարձ ստանալը հաստատող փաստաթուղթը, բացառությամբ Կառավարության սահմանած դեպքերի:
1.2. Սոցիալական վճարներ կատարելը և աշխատավարձ ստանալը հաստատող փաստաթղթերի վավերապայմանները սահմանում է Կառավարությունը:».
3) 6-րդ մասը «Աշխատանքային ստաժը» բառերից հետո լրացնել «, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրին համապատասխան՝ աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող ստաժը,» բառերով: