Անցնել բովանդակությանը

Հոդված 13. Օրենքի 23-րդ հոդվածում՝

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 13. Օրենքի 23-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկվում է՝

1) յուրաքանչյուր երեխայի, առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորող մինչև 26 տարեկան զավակի համար՝ մահացած կերակրողի՝

ա. 20 և ավելի տարվա զինվորական ծառայության ստաժի առկայության դեպքում՝ առկա ստաժով հաշվարկվող երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի 60 տոկոսի չափով,

բ. 20 տարուց պակաս զինվորական ծառայության ստաժի առկայության դեպքում՝ մահացած կերակրողի վերջին զինծառայության պաշտոնը զբաղեցրած, նույն զինվորական կոչումն ունեցող և 20 տարվա զինվորական ծառայության ստաժ ունեցող զինծառայողի համար հաշվարկվող երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի 60 տոկոսի չափով.

2) երկու ծնողին կորցրած յուրաքանչյուր երեխայի, առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորող մինչև 26 տարեկան զավակի համար՝ մահացած կերակրողի՝

ա. 20 և ավելի տարվա զինվորական ծառայության ստաժի առկայության դեպքում՝ առկա ստաժով հաշվարկվող երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի 80 տոկոսի չափով,

բ. 20 տարուց պակաս զինվորական ծառայության ստաժի առկայության դեպքում՝ մահացած կերակրողի վերջին զինծառայության պաշտոնը զբաղեցրած, նույն զինվորական կոչումն ունեցող և 20 տարվա զինվորական ծառայության ստաժ ունեցող զինծառայողի համար հաշվարկվող երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի 80 տոկոսի չափով.

3) ընտանիքի՝ սույն օրենքի 13-րդ հոդվածում նշված յուրաքանչյուր մյուս անդամի համար՝ մահացած կերակրողի՝

ա. 20 և ավելի տարվա զինվորական ծառայության ստաժի առկայության դեպքում՝ առկա ստաժով հաշվարկվող երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի 40 տոկոսի չափով,

բ. 20 տարուց պակաս զինվորական ծառայության ստաժի առկայության դեպքում՝ մահացած կերակրողի վերջին զինծառայության պաշտոնը զբաղեցրած, նույն զինվորական կոչումն ունեցող և 20 տարվա զինվորական ծառայության ստաժ ունեցող զինծառայողի համար հաշվարկվող երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի 40 տոկոսի չափով:».

2) 2-րդ մասը «չափը» բառից հետո լրացնել «, նվազագույն կենսաթոշակի չափից ոչ պակաս չափով,» բառերով․

3) 3-րդ մասի «Կառավարության սահմանած նվազագույն» բառերը փոխարինել «պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի մահացած (զոհված) զինծառայողի ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական» բառերով.

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով.

«5. Երկու ծնողին կորցրած երեխայի, առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորող մինչև 26 տարեկան զավակի՝ կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը չի կարող պակաս լինել սույն օրենքով զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափի հնգապատիկից:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։