Հոդված 22. Օրենքի 43-րդ հոդվածում՝
Հոդված 22. Օրենքի 43-րդ հոդվածում՝
1) 5-րդ մասի «առկա է անձի գրավոր դիմումը (համաձայնությունը) այդ մասին» բառերը փոխարինել «կենսաթոշակը սխալմամբ (Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ) վճարելը հայտնաբերելու ամսվան հաջորդող 1 տարվա (12 ամսվա) ընթացքում անձը ներկայացնում է ավել վճարված կենսաթոշակի գումարը վերադարձնելու մասին գրավոր դիմում (համաձայնություն)» բառերով.
2) 7-րդ մասի «օրվան» բառը փոխարինել «ամսվան» բառով և նույն մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Սույն մասում նշված 3 տարվա (36 ամսվա) ժամկետը չի կիրառվում և սխալմամբ (Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ) ավել վճարված կենսաթոշակի գումարները ամբողջությամբ հետ են գանձվում, երբ կենսաթոշակի գումարը վճարվել է՝
1) կենսաթոշակառուի մահվան ամսվան կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեսված դեպքերում այդ պայմանագրի անդամ (մասնակից) պետությունում կենսաթոշակառուին կենսաթոշակ նշանակելու ամսվան հաջորդող ամիսների համար կամ
2) Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով չթույլատրված արարքի կատարման հետևանքով, որը հաստատված է դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով:».
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ մասով.
«8. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշված դեպքերում կենսաթոշակից պահումների կատարումն ապահովում է (պահումը կատարում է) միայն կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը:»: