Հոդված 24. Օրենքի 1-ին հավելվածում՝
Հոդված 24. Օրենքի 1-ին հավելվածում՝
1) 7-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7. Սույն հավելվածով սահմանված կարգով հաշվարկված կենսաթոշակային վճարը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե է վճարվում (փոխանցվում է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված միասնական հաշվին) աշխատավարձի հաշվարկման ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ: Կենսաթոշակային վճարը սահմանված ժամկետում չվճարելու կամ սահմանված ժամկետներից ուշացնելու կամ միջազգային կազմակերպությունների վարձու աշխատողների համար անձնավորված հաշվարկը սահմանված ժամկետից ուշ ներկայացնելու կամ չներկայացնելու համար տույժեր և տուգանքներ չեն հաշվարկվում: Կենսաթոշակային վճարը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման պահ է համարվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական գանձապետական հաշվին մուտքագրելու օրը:».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 13-րդ մասով.
«13. Միջազգային կազմակերպության վարձու աշխատողների համար գրանցման հայտերը և անձնավորված հաշվարկները ներկայացնելու (այդ թվում՝ դրանցում տվյալները լրացնելու) առանձնահատկությունները և ժամկետները սահմանում է Կառավարությունը:»: