Հոդված 5. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու հետևանքով արարքի հանցավորության մասնակի վերացման հիմքով կատարվող համապատասխանեցումը
Հոդված 5. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու հետևանքով արարքի հանցավորության մասնակի վերացման հիմքով կատարվող համապատասխանեցումը
1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքով մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը դատապարտված այն անձանց արարքները, որոնց հանցավորությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո մասնակի վերացվել է, համապատասխանեցնել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքին: