Անցնել բովանդակությանը

Հոդված 6. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու հետևանքով պատժի ժամկետի կամ պատժատեսակի համապատասխանեցումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 6. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու հետևանքով պատժի ժամկետի կամ պատժատեսակի համապատասխանեցումը

1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքին համապատասխան դատապարտված և պատիժ չկրած կամ պատիժ կրող անձանց նկատմամբ կամ այն անձանց նկատմամբ, որոնք կրել են պատիժը, սակայն ունեն դատվածություն, նշանակված, կիրառվող կամ կիրառված պատժի ժամկետը համապատասխանեցնել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքին այն դեպքերում, երբ դատապարտյալի նկատմամբ նշանակված պատիժն ավելի խիստ է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով նախատեսված պատժի առավելագույն ժամկետից, կամ նշանակված պատժատեսակն ավելի խիստ է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով նախատեսված առավել խիստ պատժատեսակից` հաշվի առնելով նաև Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի ընդհանուր մասի դրույթները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։