Անցնել բովանդակությանը
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 19

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 19.

1. Սույն օրենքի 6-8-րդ հոդվածներով սահմանված՝ ընդերքօգտագործման իրավունքի փոխանցման կարգին առնչվող իրավակարգավորումները տարածվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո փոխանցման համար ներկայացված դիմումների վրա:

2. Սույն օրենքի 14-րդ հոդվածով լրացվող՝ Օրենսգրքի 55.1-ին հոդվածով սահմանվող՝ անհաղթահարելի ուժի հիմքով ընդերքօգտագործման իրավունքի ժամկետի երկարաձգմանը վերաբերող իրավակարգավորումները տարածվում են նաև մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը ընդերքօգտագործման իրավունք ստացած ընդերքօգտագործողների վրա, եթե անհաղթահարելի ուժը ծագել է սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվան նախորդող չորս տարվա ընթացքում։ Սույն մասում նշված դեպքերում ընդերքօգտագործողները Օրենսգրքի 55.1-ին հոդվածի 3-րդ մասով սահմանված տեղեկությունները լիազոր մարմին են ներկայացնում սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 15 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ անհաղթահարելի ուժի արդյունքում առաջացած հետևանքների հիմքով ընդերքօգտագործման իրավունքի ժամկետի երկարաձգման համար նախատեսված դիմումը և դրան կից նյութերը ներկայացվում են Օրենսգրքի 55.1-ին հոդվածի 4-րդ մասով սահմանված ժամկետում:

3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում՝

1) Կառավարությունը հաստատում է օգտակար հանածոների պաշարների շարժի վերաբերյալ տարեկան հաշվետվության ներկայացման կարգը, հաշվետվությունների ձևերը և լրացման ուղեցույցները.

2) ընդերքի օգտագործման և պահպանության բնագավառում լիազոր մարմինը հաստատում է՝

ա. օգտակար հանածոների պաշարների դասակարգման կիրառման հրահանգները,

բ. օգտակար հանածոների հանքավայրերի կոնդիցիաների պարամետրերի երկրաբանատնտեսագիտական հիմնավորման մեթոդական ցուցումները:

4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

Հանրապետության նախագահ Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

2022 թ. հունիսի 18

Երևան

ՀՕ-143-Ն

Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 հունիսի 2022 թվական:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։