Հոդված 6. ․ Օրենսգրքի 22-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Հոդված 6․ Օրենսգրքի 22-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 22. Ընդերքօգտագործման իրավունքի փոխանցումը
1. Ընդերքօգտագործման իրավունքի փոխանցումն այլ անձի, բացառությամբ սույն և 29-րդ հոդվածներով նախատեսված դեպքերի, արգելվում է:
2. Ընդերքօգտագործման իրավունքը փոխանցվում է իրավաբանական անձի վերակազմակերպման (միաձուլման, միացման, բաժանման, առանձնացման, վերակազմավորման) դեպքերում` իրավահաջորդության կարգով բաժանիչ հաշվեկշռի կամ փոխանցման ակտի հիման վրա, լիազոր մարմնի համաձայնությամբ, որը տրվում է սույն օրենսգրքի 23-րդ հոդվածով սահմանված ընթացակարգով:»: