Հոդված 2. ․ Օրենսգրքի 7-րդ հոդվածի 6.4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Հոդված 2․ Օրենսգրքի 7-րդ հոդվածի 6.4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6.4. Եթե ընդերքաբանական փորձաքննության ներկայացվող նյութերը չեն համապատասխանում օգտակար հանածոների պաշարների և կանխատեսումային ռեսուրսների դասակարգմանը կամ օգտակար հանածոների պաշարների դասակարգման կիրառման հրահանգների և օգտակար հանածոների հանքավայրերի կոնդիցիաների պարամետրերի երկրաբանատնտեսագիտական հիմնավորման մեթոդական ցուցումների պահանջներին, կամ պաշարների գնահատման հաշվարկներում առկա են բացթողումներ,
1) ապա լիազոր մարմինը դիտարկված բացթողումների մասին տեղեկացնում է դիմումատուին նյութերի լրամշակման նպատակով` սահմանելով լրամշակման համար հետևյալ ժամկետային սահմանափակումները.
ա. ոչ մետաղական հանքավայրերի համար՝ մինչև 30 օր,
բ. մետաղական հանքավայրերի համար՝ մինչև 120 օր.
2) և նշված բացթողումները սահմանված ժամկետում չեն վերացվում, ապա լիազոր մարմինն այդ հիմքով մերժում է դիմումը և եռօրյա ժամկետում ծանուցում դիմումատուին։»: