ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԶՐԿԵԼՈՒ ՀԵՏ ՉԿԱՊՎԱԾ ՊԱՏԻԺՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸԳլուխ 7 · ՀԱՆՐԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԸ
Հոդված 32. Հանրային աշխատանքներ կատարելը
Հոդված 32. Հանրային աշխատանքներ կատարելը
1. Հանրային աշխատանքների կատարումը դատական ակտի հիման վրա ապահովում է քրեակատարողական տեսչությունը` իր կամ տեղական ինքնակառավարման մարմնի որոշած վայրերում:
2. Հանրային աշխատանքների դատապարտված անձը (սույն գլխում այսուհետ` դատապարտյալ) հանրային աշխատանքներին ներգրավվում է քրեակատարողական տեսչություն ներկայանալու պահից տասնհինգ օրվա ընթացքում:
3. Դատապարտյալի հաշվառումը, պատիժը կրելու կարգն ու պայմանները պահպանելու նկատմամբ հսկողությունն իրականացնում է, ինչպես նաև պատիժը կրելու կարգը և պայմանները նրան բացատրում է քրեակատարողական տեսչությունը: