Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2005-02-10-ից մինչև 2005-08-27։Բացել գործող տեքստը
ՊԱՏԺԻՑ ԱԶԱՏԵԼԸ: ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏԺԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԻԺԸ ՊԱՅՄԱՆԱԿԱՆՈՐԵՆ ՉԿԻՐԱՌԵԼՈՒ ԴԵՊՔԵՐՈՒՄԳլուխ 22 · ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏԻԺԸ ՊԱՅՄԱՆԱԿԱՆՈՐԵՆ ՉԿԻՐԱՌԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ

Հոդված 130. Պատիժը պայմանականորեն չկիրառելու դեպքում անձի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու կարգը

գործել է մինչև 2005-08-27Բացել ARLIS-ում

Հոդված 130. Պատիժը պայմանականորեն չկիրառելու դեպքում անձի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու կարգը

1. Պատիժը պայմանականորեն չկիրառելու դեպքում քրեակատարողական տեսչությունը փորձաշրջանի ընթացքում իրականացնում է անձի անհատական հաշվառում, համապատասխան ծառայությունների կամ հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությամբ վերահսկողություն է իրականացնում այդ անձի կողմից հասարակական կարգը պահպանելու և դատարանի կողմից նրա վրա դրված պարտականությունները կատարելու նկատմամբ։

2. Պատիժը պայմանականորեն չկիրառելու դեպքում անձի նկատմամբ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը որպես լրացուցիչ պատիժ նշանակելիս դատապարտյալը պարտավոր է կատարել սույն օրենսգրքի 31-րդ հոդվածի պահանջները։

3. Պատիժը պայմանականորեն չկիրառելու դեպքում անձին զորակոչելիս քրեակատարողական տեսչությունը զինվորական կոմիսարիատ է ուղարկում դատարանի դատավճռի պատճենը, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև զինծառայության վայրում նրա վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու համար պահանջվող փաստաթղթերը։ Զորամասի հրամանատարությունը պարտավոր է տասն օրվա ընթացքում քրեակատարողական տեսչությանը հայտնել այդ անձին հաշվառման վերցնելու, իսկ զինվորական ծառայությունը վերջացնելուց հետո՝ զորամասից նրա հեռանալու մասին։

4. Եթե պատիժը պայմանականորեն չկիրառելու դեպքում անձը խուսափում է իր վարքագծի նկատմամբ վերահսկողությունից, ապա քրեակատարողական տեսչությունը միջոցներ է ձեռնարկում նրա գտնվելու վայրը և խուսափելու պատճառները պարզելու համար։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։