Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2005-02-10-ից մինչև 2005-08-27։Բացել գործող տեքստը
ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍԳլուխ 23 · ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 133. Օրենսգրքի ուժի մեջ մտնելը

գործել է մինչև 2005-08-27Բացել ARLIS-ում

Հոդված 133. Օրենսգրքի ուժի մեջ մտնելը

1. Սույն օրենսգիրքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

2. Սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել 1971 թվականի հուլիսի 7-ի` Հայկական Սովետական Սոցիալիստական Հանրապետության Գերագույն սովետի ընդունած` Հայաստանի Հանրապետության ուղղիչ-աշխատանքային օրենսգիրքը և «Հայկական ՍՍՀ ուղղիչ-աշխատանքային օրենսգիրքը հաստատելու մասին» Հայկական Սովետական Սոցիալիստական Հանրապետության օրենքը, ինչպես նաև Հայկական Սովետական Սոցիալիստական Հանրապետության Գերագույն սովետի նախագահության 1985 թվականի հունվարի 30-ի հրամանագրով հաստատված` «Դատապարտյալների նկատմամբ ուղղիչ-աշխատանքային ներգործության միջոցների հետ չկապված քրեական պատիժները Հայաստանի Հանրապետությունում կատարելու կարգի և պայմանների կանոնադրությունը»:

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

Հավելված

Ց Ա Ն Կ

ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՃՌՈՎ ԲՌՆԱԳՐԱՎՄԱՆ ՈՉ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՅՔԻ

Բռնագրավման ենթակա չեն սեփականության իրավունքով դատապարտյալին պատկանող կամ ընդհանուր սեփականության մեջ նրա բաժնեմասը կազմող հետևյալ գույքը և առարկաները, եթե դրանք չեն հայտնաբերվել դատապարտյալի կամ նրա ընտանիքի անդամների կարիքներն ակնհայտորեն գերազանցող քանակով կամ պատրաստված չեն թանկարժեք մետաղներից, չեն համարվում պերճանքի առարկաներ կամ չեն ներկայացնում պատմական կամ գեղարվեստական արժեք՝

1) բնակելի տունը, բնակարանը կամ դրանց առանձին մասերը, որտեղ մշտապես բնակվում են դատապարտյալը և նրա ընտանիքը (ընտանիքի համար մեկ տնից կամ բնակարանից ոչ ավելի).

2) հողամասերը, որոնց վրա գտնվում են բռնագրավման ոչ ենթակա տունը և տնտեսական կառույցները, ինչպես նաև գյուղացիական կամ օժանդակ տնտեսություն վարելու համար անհրաժեշտ հողամասերը.

3) տնտեսական կառույցները, դատապարտյալի ընտանիքի նվազագույն պահանջները բավարարելու համար անհրաժեշտ ընտանի կենդանիները, ինչպես նաև դրանց կերը, եթե դատապարտյալի հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն է.

4) հերթական ցանքի համար անհրաժեշտ գյուղատնտեսական կուլտուրաների սերմացուն.

5) տնային գործածության հետևյալ առարկաները.

ա) գործածության մեջ գտնվող հագուստը, կոշիկը, սպիտակեղենը, անկողինը, խոհանոցային և ճաշասենյակային սպասքը,

բ) դատապարտյալին և նրա ընտանիքին անհրաժեշտ նվազագույն կահույքը,

գ) մանկական բոլոր պարագաները.

6) եթե դատապարտյալի հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն է՝ մինչև նոր բերքը դատապարտյալին և նրա ընտանիքի անդամներին անհրաժեշտ սննդամթերքը, իսկ մնացած դեպքերում՝ դատապարտյալի և նրա ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով սննդամթերքը և փողը.

7) դատապարտյալի ընտանիքի բնակելի տարածության ջեռուցման և սննդի պատրաստման համար անհրաժեշտ վառելիքը.

8) դատապարտյալի և նրա ընտանիքի անդամների մասնագիտական գործունեության համար անհրաժեշտ գույքը, այդ թվում՝ գյուղատնտեսական տեխնիկան, ինչպես նաև ձեռնարկներն ու գրքերը.

9) հաշմանդամների համար նախատեսված հատուկ փոխադրամիջոցները.

10) միջազգային և այլ մրցանակներ, որոնցով պարգևատրվել է դատապարտյալը։

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

2005 թ. հունվարի 18

Երևան

ՀՕ-60-Ն

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։