Հոդված 130. Պատիժը պայմանականորեն չկիրառելու դեպքում անձի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու կարգը
Հոդված 130. Պատիժը պայմանականորեն չկիրառելու դեպքում անձի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու կարգը
1. Պատիժը պայմանականորեն չկիրառելու դեպքում ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարման ստորաբաժանումը փորձաշրջանի ընթացքում իրականացնում է անձի անհատական հաշվառում, համապատասխան ծառայությունների կամ հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությամբ վերահսկողություն է իրականացնում այդ անձի կողմից հասարակական կարգը պահպանելու և դատարանի կողմից նրա վրա դրված պարտականությունները կատարելու նկատմամբ։
2. Պատիժը պայմանականորեն չկիրառելու դեպքում անձի նկատմամբ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը որպես լրացուցիչ պատիժ նշանակելիս դատապարտյալը պարտավոր է կատարել սույն օրենսգրքի 31-րդ հոդվածի պահանջները։
3. Պատիժը պայմանականորեն չկիրառելու դեպքում անձին զորակոչելիս ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարման ստորաբաժանումը զինվորական կոմիսարիատ է ուղարկում դատարանի դատավճռի պատճենը, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև զինծառայության վայրում նրա վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու համար պահանջվող փաստաթղթերը։ Զորամասի հրամանատարությունը պարտավոր է տասն օրվա ընթացքում ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարման ստորաբաժանմանը հայտնել այդ անձին հաշվառման վերցնելու, իսկ զինվորական ծառայությունը վերջացնելուց հետո՝ զորամասից նրա հեռանալու մասին։
4. Եթե պատիժը պայմանականորեն չկիրառելու դեպքում անձը խուսափում է իր վարքագծի նկատմամբ վերահսկողությունից, ապա ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարման ստորաբաժանումը միջոցներ է ձեռնարկում նրա գտնվելու վայրը և խուսափելու պատճառները պարզելու համար։
(130-րդ հոդվածը փոփ. 08.07.05 ՀՕ-161-Ն)