Հոդված 24. Տուգանքի կատարումը
Հոդված 24. Տուգանքի կատարումը
1. Տուգանքի, որպես հիմնական պատժի, կատարումն ապահովում է տուգանքի դատապարտված անձի (սույն գլխում այսուհետ` դատապարտյալ) բնակության վայրի քրեակատարողական ծառայության տվյալ տարածքային մարմինը՝ ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարման ստորաբաժանումը:
2. Տուգանքի, որպես լրացուցիչ պատժի, կատարումն ապահովում է հիմնական պատիժը կատարող հիմնարկը:
3. Դատապարտյալը պարտավոր է դատարանի դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո անհապաղ և ամբողջությամբ վճարել դատավճռով որպես տուգանք նշանակված գումարը՝ վճարման անդորրագիրը ներկայացնելով պատիժը կատարող մարմին կամ հիմնարկ:
4. Դատապարտյալի կողմից դատավճռով որպես տուգանք նշանակված գումարն անհապաղ և ամբողջությամբ չվճարելու դեպքում տուգանքը կատարվում է հարկադիր կարգով:
5. Պատիժը կատարող մարմինը կամ հիմնարկը սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքում պատժի կատարումը վերապահում է դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը, որն անհրաժեշտ գործողություններ կատարելուց հետո տրամադրում է համապատասխան տեղեկատվություն՝ պատիժը կատարելու կամ դա կատարելու անհնարինության մասին:
(24-րդ հոդվածը փոփ. 08.07.05 ՀՕ-161-Ն)