Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2005-02-10-ից մինչև 2005-08-27։Բացել գործող տեքստը
ՊԱՏԺԻՑ ԱԶԱՏԵԼԸ: ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏԺԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԻԺԸ ՊԱՅՄԱՆԱԿԱՆՈՐԵՆ ՉԿԻՐԱՌԵԼՈՒ ԴԵՊՔԵՐՈՒՄԳլուխ 19 · ՊԱՏԺԻՑ ԱԶԱՏԵԼԸ

Հոդված 118. Վերահսկողությունը դատապարտյալի կողմից պատժի կրումը հետաձգելու պայմանները կատարելու նկատմամբ

գործել է մինչև 2005-08-27Բացել ARLIS-ում

Հոդված 118. Վերահսկողությունը դատապարտյալի կողմից պատժի կրումը հետաձգելու պայմանները կատարելու նկատմամբ

1. Պատժի կատարումը հետաձգելուց հետո` տասն օրվա ընթացքում, դատապարտյալի` անհարգելի պատճառով հաշվառման չներկայանալու դեպքում քրեակատարողական տեսչությունը միջնորդություն է ներկայացնում դատարան՝ պատժի կրման հետաձգումը վերացնելու և դատապարտյալի նկատմամբ դատավճռով նշանակված պատիժը կատարելու մասին: Միջնորդությանը կցվում է պատժի կրումը հետաձգելու մասին դատարանի որոշման պատճենը:

2. Եթե դատապարտյալը հրաժարվում է երեխայից կամ նախազգուշացումից հետո շարունակում է խուսափել երեխային դաստիարակելուց և խնամելուց, ապա քրեակատարողական տեսչությունը միջնորդություն է ներկայացնում դատարան՝ պատժի կրման հետաձգումը վերացնելու և դատապարտյալի նկատմամբ դատավճռով նշանակված պատիժը կատարելու մասին: Միջնորդությանը կցվում է պատժի կրումը հետաձգելու մասին դատարանի որոշման պատճենը:

3. Դատապարտյալը երեխային դաստիարակելուց խուսափող է համարվում, եթե, պաշտոնապես չհրաժարվելով երեխայից, նրան թողնում է ծննդատանը կամ հանձնում է մանկատուն կամ հակահասարակական ապրելակերպ է վարում և չի զբաղվում երեխայի դաստիարակությամբ ու խնամքով կամ երկար ժամանակով երեխային թողնում է ազգականների կամ այլ անձանց մոտ կամ թաքնվում է կամ կատարում է այլ գործողություններ, որոնք վկայում են երեխային դաստիարակելուց խուսափելու մասին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։