Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2005-02-10-ից մինչև 2005-08-27։Բացել գործող տեքստը
ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 4 · ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏԻԺՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՆԿԱՏՄԱՄԲ:

Հոդված 22. Անարգել մուտքն ու ելքը պատիժը կատարելու վայրեր

գործել է մինչև 2005-08-27Բացել ARLIS-ում

Հոդված 22. Անարգել մուտքն ու ելքը պատիժը կատարելու վայրեր

1. Առանց հատուկ թույլտվության պատիժը կատարելու վայրեր անարգել մուտքի և ելքի իրավունք ունեն՝

1) Հայաստանի Հանրապետության Նախագահը, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը, Հայաստանի Հանրապետության վարչապետը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահը, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահը, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորը, պետական կառավարման լիազորված մարմնի ղեկավարը կամ նրա համապատասխան տեղակալը.

2) Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը, նրա տեղակալները, ինչպես նաև այն դատախազները, ովքեր օրենքով սահմանված կարգով հսկողություն են իրականացնում պատիժներ և հարկադրանքի այլ միջոցներ կիրառելու նկատմամբ.

3) պատիժը կատարող մարմնի կամ հիմնարկի վերադաս մարմինների պաշտոնատար անձինք.

4) միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները՝ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի հիման վրա.

5) մարդու իրավունքների պաշտպանը.

6) Հայաստանի Հանրապետության այն դատավորները, ովքեր օրենքով սահմանված կարգով քննում են պատիժը կատարելու հետ կապված հարցերը, դատապարտյալի իրավունքների և ազատությունների խախտման, ինչպես նաև պատիժը կատարող մարմնի կամ հիմնարկի վարչակազմի գործողությունների դեմ ներկայացված բողոքները.

7) պատիժները կատարելու նկատմամբ հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդները:

2. Պատիժը կատարող հիմնարկ մուտքի և ելքի կարգը սահմանում է պետական կառավարման լիազորված մարմինը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։