Հոդված 28. Դատապարտյալի աշխատավայրի վարչակազմի պարտականությունները
Հոդված 28. Դատապարտյալի աշխատավայրի վարչակազմի պարտականությունները
1. Որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու մասին օրինական ուժի մեջ մտած դատավճռի պահանջները պարտադիր են դատապարտյալի աշխատավայրի վարչակազմի համար:
2. Դատապարտյալի աշխատավայրի վարչակազմը՝
1) ապահովում է որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու մասին օրինական ուժի մեջ մտած դատավճռի պահանջների կատարումը՝ դատավճռի պատճենը և քրեակատարողական մարմնի ծանուցումը ստանալու պահից հինգ օրվա ընթացքում, ինչպես նաև միջոցներ է ձեռնարկում դատավճռով` դատապարտյալին արգելված պաշտոնները զբաղեցնելու կամ արգելված գործունեությամբ զբաղվելու հետ կապված բոլոր իրավունքներից և արտոնություններից զրկելու ուղղությամբ՝ այդ մասին պաշտոնապես տեղյակ պահելով քրեակատարողական համապատասխան մարմնին կամ հիմնարկին.
2) քրեակատարողական տեսչության պահանջով ներկայացնում է պատիժը կատարելու հետ կապված փաստաթղթեր.
3) դատապարտյալի հետ աշխատանքային պայմանագիրը փոխելու կամ դադարեցնելու դեպքում հնգօրյա ժամկետում այդ մասին հաղորդում է քրեակատարողական տեսչությանը.
4) պատիժը չկրած դատապարտյալին պետական և այլ հիմնարկներում կամ կազմակերպություններում զբաղեցրած որոշակի պաշտոնից ազատելու դեպքում նրա աշխատանքային գրքույկում գրանցում է կատարում այն մասին, թե ինչ հիմքով, ինչ ժամկետով և ինչ պաշտոն զբաղեցնելու իրավունքից է նա զրկված: