Հոդված 33. Հանրային աշխատանքներ կատարելու կարգը
Հոդված 33. Հանրային աշխատանքներ կատարելու կարգը
1. Դատապարտյալը պարտավոր է դատավճռով սահմանված ողջ ժամանակահատվածի ընթացքում պահպանել այն մարմինների կամ կազմակերպությունների ներքին աշխատանքային կանոնները, որտեղ նա կատարում է հանրային աշխատանքները, բարեխիղճ վերաբերմունք դրսևորել աշխատանքին, աշխատել իր համար որոշված վայրերում, ինչպես նաև բնակության վայրը փոխելու դեպքում այդ մասին տեղյակ պահել քրեակատարողական տեսչությանը:
2. Աշխատանքի հիմնական վայրում դատապարտյալին հերթական ամենամյա արձակուրդ տրամադրելը չի կասեցնում հանրային աշխատանքների ձևով պատժի կատարումը:
3. Դատապարտյալի կենսաթոշակային տարիքը լրանալու կամ նրան առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ ճանաչելու, պատիժը կրելուն խոչընդոտող այլ ծանր հիվանդությամբ հիվանդանալու, ինչպես նաև հղիության դեպքում քրեակատարողական տեսչությունը միջնորդություն է ներկայացնում դատարան` պատժից ազատելու կամ պատժի կրումը հետաձգելու նպատակով:
4. Հանրային աշխատանքները կատարելիս ստացած վնասվածքների դիմաց փոխհատուցումը կատարվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված կարգով: