Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2005-02-10-ից մինչև 2005-08-27։Բացել գործող տեքստը
ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԶՐԿԵԼՈՒ ՀԵՏ ՉԿԱՊՎԱԾ ՊԱՏԻԺՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸԳլուխ 7 · ՀԱՆՐԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԸ

Հոդված 34. Վերահսկողությունը հանրային աշխատանքների կատարման նկատմամբ

գործել է մինչև 2005-08-27Բացել ARLIS-ում

Հոդված 34. Վերահսկողությունը հանրային աշխատանքների կատարման նկատմամբ

1. Դատապարտյալի համար որոշված աշխատանքների կատարումը վերահսկելու նպատակով քրեակատարողական տեսչությունը վարում է հանրային աշխատաժամերի հաշվառման քարտ, որը լրացնում, ստորագրում և կնքում է տվյալ աշխատանքները կազմակերպող մարմնի կամ կազմակերպության վարչակազմը:

2. Դատապարտյալը պարտավոր է քրեակատարողական տեսչությանը տեղեկացնել հանրային աշխատանքները կատարելու մասին: Հանրային աշխատանքները կատարելու, դրանք ոչ պատշաճ կատարելու կամ դատապարտյալի կողմից պատիժը կրելուց խուսափելու մասին քրեակատարողական տեսչությանը կարող է տեղեկացնել նաև տվյալ աշխատանքները կազմակերպող մարմնի կամ կազմակերպության վարչակազմը:

3. Հանրային աշխատաժամերի հաշվառման քարտի ձևը սահմանում է պետական կառավարման լիազորված մարմինը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։