ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԶՐԿԵԼՈՒ ՀԵՏ ՉԿԱՊՎԱԾ ՊԱՏԻԺՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸԳլուխ 10 · ՈՒՂՂԻՉ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼԸ
Հոդված 44. Դատապարտյալի աշխատավայրի վարչակազմի պարտականությունները
Հոդված 44. Դատապարտյալի աշխատավայրի վարչակազմի պարտականությունները
1. Դատապարտյալի աշխատավայրի վարչակազմն ապահովում է դատապարտյալի աշխատավարձից ճիշտ և ժամանակին պահումներ կատարելը և դրանք սահմանված կարգով փոխանցելը, քրեակատարողական տեսչությանը տեղեկացնում է դատապարտյալի նկատմամբ կիրառված խրախուսանքի և տույժի միջոցների, դատապարտյալի` պատիժը կրելուց խուսափելու մասին, ինչպես նաև նախապես տեղեկացնում է դատապարտյալին այլ պաշտոնի փոխադրելու կամ աշխատանքից ազատելու մասին:
2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պարտականությունները չկատարելը հանգեցնում է օրենքով սահմանված պատասխանատվության: