Հոդված 46. Պատասխանատվությունն ուղղիչ աշխատանքների ձևով պատժի կարգն ու պայմանները խախտելու համար
Հոդված 46. Պատասխանատվությունն ուղղիչ աշխատանքների ձևով պատժի կարգն ու պայմանները խախտելու համար
1. Դատապարտյալի` ուղղիչ աշխատանքների ձևով պատիժը կրելու կարգի ու պայմանների խախտում են համարվում՝
1) քրեակատարողական տեսչությունում հաշվառվելուց հետո առանց հարգելի պատճառների տասն օր աշխատանքի չներկայանալը կամ միևնույն ժամկետում զբաղվածության պետական ծառայությունում հաշվառվելուց խուսափելը.
2) առանց հարգելի պատճառի քրեակատարողական տեսչություն չներկայանալը.
3) սույն օրենսգրքի 42-րդ հոդվածով սահմանված պարտականությունները չկատարելը:
2. Դատապարտյալի` պատիժը կրելու կարգն ու պայմանները խախտելու դեպքում քրեակատարողական տեսչությունը դատապարտյալին գրավոր նախազգուշացնում է ուղղիչ աշխատանքներն այլ պատժատեսակով փոխարինելու հնարավորության մասին:
3. Ուղղիչ աշխատանքների ձևով պատիժը կրելուց չարամտորեն խուսափող է համարվում այն դատապարտյալը, ով թույլ է տվել պատիժը կրելու կարգի ու պայմանների կրկնակի խախտում՝ սույն հոդվածի 1-ին մասում նշված խախտումներից որևէ մեկի համար գրավոր նախազգուշացում ստանալուց հետո, ինչպես նաև բնակության վայրից թաքնված այն դատապարտյալը, որի գտնվելու վայրը հայտնի չէ:
4. Ուղղիչ աշխատանքների ձևով պատիժը կրելուց չարամտորեն խուսափող դատապարտյալի վերաբերյալ քրեակատարողական տեսչությունը միջնորդություն է ներկայացնում դատարան՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով սահմանված կարգով ուղղիչ աշխատանքներն այլ պատժատեսակով փոխարինելու նպատակով: