Հոդված 3
Հոդված 3.
Օրենքի 14.66-րդ հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հավելված 14.66
«Հայաստանի Հանրապետության
վարչատարածքային բաժանման մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Թալին համայնքը գտնվում է մարզի հարավարևմտյան մասում:
Համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզին, արևելքից «Բ»-«Գ» հատվածով` Աշտարակ, «Գ»-«Դ» հատվածով` Մեծաձոր, «Դ»-«Ե» հատվածով` Աշտարակ, «Ե»-«Զ» հատվածով` Շամիրամ, «Զ»-«Է» հատվածով՝ Աշտարակ համայնքներին, հարավից «Է»-«Ը» հատվածով` Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզին, արևմուտքից «Ը»-«Թ» հատվածով՝ Հայաստանի Հանրապետության պետական սահմանին, «Թ»-«Ա» հատվածով՝ Արևուտ-1 համայնքին։»: