Հոդված 7
Հոդված 7.
Օրենքի 16.1-ին հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հավելված 16.1
«Հայաստանի Հանրապետության
վարչատարածքային բաժանման մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Ալավերդի համայնքը գտնվում է մարզի հյուսիսային մասում:
Համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է պետական սահմանին, արևելքից և հարավ-արևելքից «Բ»-«Գ» հատվածով՝ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզին, հարավից «Գ»-«Դ» հատվածով՝ Թումանյան, «Դ»-«Ե» հատվածով՝ Փամբակ համայնքներին, հարավ-արևմուտքից և արևմուտքից «Ե»-«Զ» հատվածով՝ Գյուլագարակ, «Զ»-«Է» հատվածով՝ Լոռի Բերդ և «Է»-«Ա» հատվածով՝ Տաշիր համայնքներին:»: