Հոդված 8
Հոդված 8.
Օրենքի 16.5-րդ հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հավելված 16.5
«Հայաստանի Հանրապետության
վարչատարածքային բաժանման մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Տաշիր համայնքը գտնվում է մարզի հյուսիսարևմտյան մասում:
Համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է պետական սահմանին, արևելքից «Բ»-«Գ» հատվածով՝ Ալավերդի համայնքին, հարավից «Գ»-«Դ» հատվածով` Լոռի Բերդ, «Դ»-«Ե» հատվածով՝ Ստեփանավան համայնքներին, արևմուտքից «Ե»-«Ա» հատվածով՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզին:»: