Հոդված 5
Հոդված 5.
Օրենքի 15.3-րդ հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հավելված 15.3
«Հայաստանի Հանրապետության
վարչատարածքային բաժանման մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Ճամբարակ համայնքը գտնվում է մարզի հյուսիսային մասում:
Համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզին, արևելքից «Բ»-«Գ» հատվածով` պետական սահմանին, հարավ-արևելքից «Գ»-«Դ» հատվածով` Վարդենիս համայնքին, հարավ-արևմուտքից և արևմուտքից «Ե»-«Զ» հատվածով՝ Սևանա լճին, «Զ»-«Ա» հատվածով՝ Սևան համայնքին:»: